Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Հրդեհի հետեւանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանը Մաստարայից էր, ամռանը պետք է զորացրվեր

Հունվարի 21, 2023

19–ամյա Վոլոդյան Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրից էր։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ամռանը՝ հունիսին, պետք է զորացրվեր։

Վոլոդյան տան միջնեկ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Վոլոդյայի համագյուղացիները։

«Հանգիստ, բարի տղա էր, ընդգծված՝ համեստությամբ։ Սիրողական մակարդակում ֆուտբոլ էր խաղում»,– պատմեց Վոլոդյայի հարազատներից մեկը։