Շաբաթ, Մայիսի 04, 2024
Շաբաթ, Մայիսի 04, 2024

Արկը Պողոսի վրա էր պայթել, փրկությունը անհավանական էին համարում․ Պողոս Մրջումյանի պատմությունը

Հունվարի 14, 2024

Արկը հենց Պողոսի վրա էր պայթել: Նրա փրկությունը բոլորն անհավանական էին համարում, ասում է՝ «միայն Աստված հավատաց, որ ես կապրեմ»:

Պողոսը պնդում է, որ պայթյունից հետո Աստծուն է տեսել, նրան խնդրել է իրեն հետ ուղարկել. «Ես որբ եմ մեծացել, մի թող որ իմ երեխաներն էլ որբ մեծանան»:

44-օրյա պատերազմի մասնակից Պողոս Մրջումյանի անհավանական փրկության պատմությունը՝ «Զինվորի տան» տեսանյութում: