Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024

Տեղի ունեցավ <<Լույսի հույսով>> խորագրով գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի 58 հերոս տղաներին

Հունվարի 30, 2024

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Լույսի հույսով» խորագրով գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի 58 հերոս տղաներին:

Գրքի հեղինակ Տաթև Հարությունյանը նշում է, որ, թերևս, իրեն չի կարող համարել ՏՂԵՐՔԻ մասին գրվող գրքի հեղինակ, քանզի ամենքի կյանքի հեղինակը հենց իրենք են՝ ՏՂԵՐՔԸ։ Պարզապես կա չհամակերպվող կարոտ, սիրտը չմորմոքող անվերջանալի ցավ ու ՏՂԵՐՔԻ տված կյանքի դիմաց հոգու մեծ բաց, որ ինչ էլ անենք, միևնույն է կմնանք միշտ պարտք իրենց առաջ:

Միջոցառման նպատակն է՝ ծանոթանալ հերոս տղաների կյանքին, նրանց կատարած սխրագործություններին և շարունակել ապրել հնարավորինս արժանավայել ու ջինջ կյանքով։ Գիրքը տրվելու է 57 հերոս տղաների՝ որպես նվեր հերոս-կամավոր Պարույր Հարությունյանից։

2024-01-29

Նարեկացի Արվեստի Միություն