Ուրբաթ, Հունիսի 14, 2024
Ուրբաթ, Հունիսի 14, 2024

Ծանր երկընտրանքի առաջ էի՝ մտածել ծնողներիս մասի՞ն, թե՞ լինել եղբորս կողքին․ Էդգար Ծատինյան․ Կյանքին ասել այո՛

Ապրիլի 25, 2024

Ամենասովորական աշնանային առավոտը պատերազմի լուրով բացվեց։ Էդգարը ծանր երկընտրանքի առաջ էր՝ մտածել ծնողների մասին, թե՞ լինել եղբոր՝ Դավիթի կողքին, որը ժամկետային զինծառայող էր Արցախում։ Ի վերջո, հաղթեց ավագ  եղբոր պարտքի զգացումը։ Էդգար Ծատինյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական,  հրաձիգ էր։  Մեկնել էր ծնողներից թաքուն, նպատակը Մարտակերտում ծառայող եղբորը հասնելն էր, բայց հայտնվեց Մարտունի 3-ում։ Թեև եղբորը ֆիզիկապես չհասավ, բայց մարտադաշտում գտավ նոր եղբայրներ, որոնց երբեք չի մոռանա։ Չի մոռանա հատկապես Էդգարին՝ իր անվանակցին ու բազմաթիվ հարցերում նաև նմանակցին, որին բացահայտել էր րոպեների ընթացքում, րոպեների ընթացքում էլ կորցրել․․․

Էդգարի խոսքով՝ պատերազմից հետո երևի  ավելի դժվար է, քան հենց պատերազմի ժամանակ։ Բայց համոզված է՝ կյանք վերադառնալ  ու կյանքին այո՛ ասել հնարավոր է։ Ծնվել է 1994 թվականի  մայիսի երեքին Երևանում։ Ավարտել է Ագրարային համալսարանը: «MONTANA Music House» ժամանցի կենտրոնում աշխատում է որպես դիջեյ։

Մանրամասները՝ տեսանյութում