Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Լեւոն Լեւոնյանը կդառնար 24 տարեկան

Օգոստոսի 15, 2024

Փաստաբան Կարեն Լևոնյանի որդին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանը՝ հայտնի «Նռով տղան», օգոստոսի 13-ին կդառնար 24 տարեկան:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Լևոն Լևոնյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները հավաքվել էին Լևոնի անունը կրող պուրակում՝ նշելու հերոսի երկնային ծնունդը և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Այս տարի Լևոն Լևոնյանի հիշատակի օրվա մեջ մի լույսի շող կար․ Լևոնին եղբայր է ծնվել՝ փոքրիկ Լեոն՝ դառնալով մխիթարանք Լևոնի ծնողների համար: Լևոնի նկարի նռան մի հատիկ ծլարձակել ու նոր կյանք է գտել՝ փոքրիկ Լեոի տեսքով:

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Փաստաբանների պալատի այլ ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել՝ հանուն հայրենիքի նահատակված հերոսի շիրիմին:

Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրից եղել է ռազմադաշտում, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Հիշեցնենք, որ 2020թ. Արցախյան պատերազմին մեր հայրենակիցների թվում մասնակցել են նաև փաստաբաններ և նրանց ընտանիքների անդամներ:

advocates.am