Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Անմահ հերոս Լևոն Պետրոսյան

Հոկտեմբերի 05, 2024

Լևոն Ռուբենի Պետրոսյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 12-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Հետագայում բնակություն են հաստատել Խաչփար գյուղում,  որտեղ էլ Լևոնը ստացել է նախնական կրթությունը։

«Չկար այնպիսի մարդ, որ Լևոնի մասին վատը խոսեր, յուրահատուկ բնավորության տեր անձնավորություն էր։ Կարելի է ասել, որ տարբերվում էր բոլորից։ Որպես ընտանիքի հայր՝ շատ հոգատար էր, նվիրված, շատ էր սիրում աղջիկներին,  չնայած կրտսեր աղջիկս  1 տարեկան 3 ամսական էր, երբ հայրը գնաց պատերազմ. ցավոք անգամ չի հիշում հայրիկին։ Երեխաները շատ կապված էին իրենց հայրիկի հետ, որ աշխատանքի էր գնում՝  հետևից լաց էին լինում»,-պատմում է կինը։

Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ  օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո Լևոնն անցել է աշխատանքի՝ որպես ավտոմեխանիկ։

«Ես Խաչփար գյուղից եմ, իրար հարևանությամբ էինք ապրում, բանակից գալուց հետո էին վարձակալել այդ բնակարանը և առաջին անգամ Լևոնին տեսել եմ իր զորացրման օրը։ Դրանից հետո սկսել ենք հինգ տարի շփվել և 2016 թվականին ամուսնացել ենք, ունենք երկու դուստր։ Համատեղ ապել ենք չորս տարի։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը՝  եղբայրս ժամկետային  ծառայության  մեջ էր ու  Լևոնը միշտ ասում էր, որ ինքն էլ է գնալու, ինչպես մենակ թողնենք 18-ից 20 տարեկան տղաներին, իրենք մեր օգնության կարիքն ունեն։ Նա թաղի տղաների հետ միասին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Լևոնը գնացել է սեպտեմբորի 29-ի լույս 30-ի գիշերը»,-ասում է կինը։

Ծառայակից ընկերների խոսքով՝ դեպքի  օրը Լևոնը մենակ չի թողել իր հրամանատարին, հետը գնացել է, սկսվել է հրետակոծություն, ինչի հետևանքով՝ երկուսն էլ  զոհվել են, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Լևոն Պետրոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին, իսկ  ընտանիքի անդամները բոթը լսել են հոկտեմբերի 12-ին՝ Լևոնի ծննդյան օրը։ Հուղարկավորված է Խաչփար գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայոււթյուն» մեդալով։

banak.info