Կանեմ ամեն ինչ, որպեսզի նոր սերունդը չտեսնի այն, ինչ մենք տեսանք․ Սարգիս Մարդանյան
Դեկտեմբերի 14, 2024
Սարգիս Մարդանյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։
Բանակ է զորակոչվել 2019-ի հունվարին, ծառայել է Հադրութում, որտեղ էլ կռվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Սարգիսը զորացրվել է 2021-ի հունվարին, սովորում է Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում, ապագա ծրագրավորող է։
«Իմ մասնագիտությամբ կամ այլ կերպ, կանեմ ամեն ինչ, որպեսզի նոր սերունդը չտեսնի այն, ինչ մենք տեսանք»,-ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Մարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում