Քնում եմ Հադրութն է, արթնանում՝ Վանաձորը
Հունվարի 14, 2025
Ալվինա Քալաշյանը ծնվել ու ողջ կյանքն ապրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 30 տարի գյուղի դպրոցում նա աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
2020թ․ Արցախյան պատերազմից հետո, երբ Հադրութն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, նրանց ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, 2023թ․-ի սեպտեմբերին Արցախի հայության բռնի տեղահանումից հետո էլ՝ Վանաձոր։
Այսօր Ալվինա Քալաշյանն աշխատում է Արջահովիտ գյուղի դպրոցում։ Նա ամեն օր Վանաձորից գնում է Արջահովիտ՝ ամեն ինչ համեմատելով Հադրութի հետ և նմանեցնելով Մեծ Թաղերին։
Մանրամասները՝ տեսանյութում