Հինգշաբթի, Մարտի 13, 2025
Հինգշաբթի, Մարտի 13, 2025

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Հունվարի 28, 2025

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

Շնորհավորում ենք ՀՀ և ԼՂՀ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ, շնորհավորում ենք հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու: 

Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: