Հինգշաբթի, Մարտի 13, 2025
Հինգշաբթի, Մարտի 13, 2025

Հայրենիքի համար պայքարի ճանապարհին նրան հետ չպահեց անգամ միակ որդին՝ չորս ամսական Արգիշտին

Հունվարի 28, 2025

Հայրենիքի համար պայքարի ճանապարհին նրան հետ չպահեց անգամ միակ որդին՝ չորս ամսական Արգիշտին:

Քաջարի հայորդիները շարունակել են իրենց պայքարը՝ ամեն ճիգ գործադրելով Արցախը պաշտպանելու համար: Նրանք արել են նույնիսկ անհնարինը, միայն թե փրկվի մեր պատմական հայրենիքը, միայն թե գլխիկոր ու անպատասխան չմնան այն տղաների անմահ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին:

1991 թվականին Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացավ նոյեմբերի 30-ին Էրքեջ գյուղի մոտ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորված Տիգրան Սարգսյանը:

«Մեծն Տիգրան» աշխարհազորայինի շտաբի պետին շատերը ճանաչում էին Երասխավանի, Նոյեմբերյանի, Վայքի, Սիսիանի ինքնապաշտպանության մարտերից: Նա չէր կարող նստել, սգալով սպասել ու լռելյայն ընդունել Արցախից եկած տագնապալի լուրերը: Առավել եւս վիրավորական էր պատերազմի դաշտում կռվող հայ ազատամարտիկների գործողություններին հեռբից հերեւելը: Համալսարանի ուսանողն ու Երեւանի քաղխորհրդի պատգամավորը՝ իր պարտքին հանձնառու, հայրենիքի հողի պաշտպանության առաջին շարքում էր: Այդ էր իր տեղը: Մի քանի ամիս Տիգրանը չէր վերադառնում տուն: Հայրենիքի համար պայքարի ճանապարհին նրան հետ չպահեց անգամ միակ որդին՝ չորս ամսական Արգիշտին:

Հայոց հողն իր գիրկն ընդունեց եւս մի նահատակի՝ 27 տարին դեռ չբոլորած Տիգրան Սարգսյանին, ում անունն ու գործը ոչ միայն ներշնչելու եւ ոգեկոչելու են մեզ, այլեւ դառնալու են սուրբ մասունք՝ սերունդներին ի պահ:

freedomsoldiers.wordpress.com