Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024

Հատուկ դիվերսիոն առաջադրանքով մտել է թշնամու թիկունք ու նրան զգալի կորուստներ պատճառել». ճանաչի՛ր ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Թովմասին, ով ընկավ Շուշիի թեժ մարտերում

Մարտի 18, 2022

Պատերազմը բոլորիս հոգում խորը ու անբուժելի վերք է թողել. կորուստ, որ այլևս երբեք ոչինչ չի մեղմի: Բայց նույնիսկ այդ ցավի ու վշտի միջից պիտի կարողանանք նայել դեպի լույսը, իսկ այդ լույսը մեր տղերքն ենք, ովքեր զոհվեցին, որ մեզ կյանք տան: Ուզում ենք, որ մեր նվիրյալներից ևս մեկին ճանաչեք.  Թովմաս Սեյրանի Թովմասյան:

Թովմասը, Արցախի հերոսը, ծնվել է 1983 թվականին Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում: Երբ չարաբաստիկ 44-օրյան սկսվեց, Հերոսը հենց առաջին ժամերից առաջնագծում էր: Հատուկ նշանակության գրոհային խմբի կազմում մարտեր է մղել Մռավում ու Սղնախում:

Թովմասը նաև դիպուկահարների դասակի հրամանատարն էր. իր դասակի հետ նաև մասնակցել է Շուշիի ու Քարինտակի թեժ մարտերին: Թովմասը թշնամու սարսափն էր. հատուկ դիվերսիոն առաջադրանքով հայտնվել է թշնամու թիկունքում ու նրան զգալի կորուստներ պատճառել:

Հերոսը Շուշիի թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է ու ընկել քաջի մահով նոյեմբերի 7-ին: Հետմահու պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով: