Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024

Իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում. Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, այդ թվում Bayraktar TB-2. Ունենք երկու զոհ

Մարտի 25, 2022

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունսկելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև Bayraktar TB-2 տիպի:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: