Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024

Շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կայուն է

Մարտի 27, 2022

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: 

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: