Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

"4 ընկերներով թշնամու սահման են անցել, 28 հոգանոց ջոկատին ետ շպրտել, սնունդով ու ռազմամթերքով հետ եկել". ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռազմիկ Գալստյանին

Մարտի 29, 2022

Ռազմիկ Արթուրի Գալստյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 24-ին, Արագածոտնի մարզի Օշական համայնքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի լավագույն ֆուտբոլիստներից էր։ Նպատակներ ուներ ֆուտբոլի հետ կապված, որոնք մնացին անկատար…

Ագրարային համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ Ռազմիկը 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվում է Հայոց Բանակ։ Ծառայել է Մարտունի 2 զորամասում, որպես դիպուկահար։ 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտունու պաշտպանության համար մղվող մարտերին։

Մարտերից մեկի ժամանակ Ռազմիկը, Ջրականում 4 կմ անցնելով ադրբեջանական սահմանը, իր ընկերների` Նարեկի, Գևորգի և Հայկի հետ ետ է շպրտել թշնամու 28 հոգանոց ջոկատը, խոցել մեկ զինտեխնիկա և վերադարձել սնունդով ու ռազմամթերքով, բայց, ավաղ, զոհվեց հոկտեմբերի 7-ին՝ կարոտով թողնելով Մոր սիրտը…