Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Արման  Ղուլյան

Արման Ղուլյան

2002-01-02 - 2020-10-28

Ծնվել է 2002թ հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։Ճերմակ,քոթոթ,փայլուն աչքերով՝ մի լույս տղա և դարձավ տան լույսնն ու ուրախությունը։Ընտանիքի առաջին զավակը։Շատ խելացի էր,սովորեցրածը անմիջապես ընկալում էր։ Սովորել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ,հետո դարձավ ավագ,դպրոցում։ Դպրոցական տարիներին հաճախել է նկարչական,պարի,5 տարի էլ ըմբշամարտի։Բայց ոչ մեկ իրենը չէր,Արմանինը մաթեմատիկան էր, աշխարհագրությունը,պատմությունը,այսինքն դպրոցը։10-րդ դասարանում ընտրեց բնագիտական հոսքը։2019թ ընդունվեց Երևանի Ճարտարապետության և Շինարարության համալսարանը։

Առաջին կուրսն ավարտելուց հետո 2020թ օգոստոսի 11-ին զորակոչվեց բանակ։ 47-օրվա ծառայող էր,երբ սկսվեց պատերազմը։ Մեկ ամիս շարունակ համոզում էր,որ ինքը նորակոչիկ է և ապահով տեղում է։Այն ինչ հենց առաջին օրվանից եղել է դիրքերու։ Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ։ 28-ի առավոտյան թշնամին հարձակվել է թիկունքից։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 27-ին։ Հինգ ամիս շարունակ համոզված էին,որ գերության մեջ է,որովհետև 4-անգամ որոնողական խումբը Արմանի համար մտել է չեն գտել։ Բայց չարաբաստիք մարտի 29-ը բերեց չարագույժ լուրը,Արմանի տեղը ցույց տվեցին։ Այդ լուսավոր ու պայծառ աչքերը մեկընդմիշտ մարեցին,ու մարեց նաև ընտանիքի լույսը։ Հուղարկավորել են ապրիլի 9-ին իր շատ սիրելի Օձուն գյուղում։

Արման  Ղուլյան

Արման Ղուլյան

2002-01-02 - 2020-10-28
Ծնվել է 2002թ հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։Ճերմակ,քոթոթ,փայլուն աչքերով՝ մի լույս տղա և դարձավ տան լույսնն ու ուրախությունը։Ընտանիքի առաջին զավակը։Շատ խելացի էր,սովորեցրածը անմիջապես ընկալում էր։ Սովորել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ,հետո դարձավ ավագ,դպրոցում։