Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Արման Օհանջանյան

Արման Օհանջանյան

1997-09-10 - 2020-10-21

Ծնվել է  Արարատի մարզ Մասիս քաղաքում 1997թ. սեպտեմբերի 10-ին:

Սովորել և ավարտել է Ստեփանակերտի գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Սովորել է Հայբուսակ համալսարանի բժշկակական ֆակուլտետում, այնուհետև փոխել է մասնագիտությունը և ընդունվել է Մաշտոցի անվան համալսարանի հաշվարկ և աուդիտ բաժին։ Բացի այդ հաճախել է հաշվապահական կուրսերի ու ստացել հավաստագրեր։

Ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 30-ին։ Կամավորագրվել է, 2 օր սպասելուց հետո գազալցակայանում լսելով արցախցի տղամարդկանց խոսակցությունը, իմանալով, որ գնում են Արցախ, իրենց հետ գնում է Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ Ջաբրայիլ։

Հոկտեմբերի 1-ին գրել է առաջին նամակը, երբ լինելով թեժ կռվի մեջ  եւ զգալով վտանգը գիտակցել է որ վերջն է ու հրաժեշտի նամակ է գրել  մայրիկին՝ «մամ իմ հետ ինչ էլ լինի դու գլուխդ բարձր ես քայլելու… պոստերը ցրիվ տվեցին գալիս են մեր վրա, սիրում եմ ձեզ ու խնդրում եմ, ինձ կներես ամեն ինչի համար… սաղ մնամ կզանգեմ»:  Բեկորային վնասվածք ստանալով ողջ է մնում ու զանգում է ինչպես խոստացել էր նամակում։ Հոկտեմբերի 7ին Արմանը մի քանի ժամով գալիս է տուն։ Հաջորդ օրը լուսաբացին Արմանը վերադառնում է դիրքեր, այս անգամ մարտական ընկերների հետ։ Լինում թեժ կետերում վիրավորվում է, տանում են Գորիսի հոսպիտալ, որտեղ երկար չի մնում և վերադառնում է ռազմադաշտ, մասնակցում է տարբեր մարտերի։

 Հոկտեմբերի 17-ին Արմանը կրկին տուն է գալիս, վերջին անգամ գրկում հրաժեշտ է տալիս որդուն։ Հոկտեմբերի 19-ին վերադառնում է կռվի դաշտ, մորը հրաժեշտ տալուց ասել է. «Մամ, հանկարծ չլացես, չնեղվես, որ դու լացես, ես էդ կզգամ  ու իմ ձեռքերը կդողան,  իսկ դա հավասարազոր ա մահվան»։

Հոկտեմբերի 20-ին զանգել է տուն եւ ասել, որ դաշտում վիրավոր պառկած է։ Կարծես զանգել էր հրաժեշտ տալու համար։

Արմանը գնացել էր վիրավորներին օգնելու, սակայն երբ մոտեցել են, պարզվել է՝ թշնամին է` հայի համազգեստով: Կռվի ժամանակ Արմանը վիրավորվել է եւ արնաքամ եղել, ընկերներին ասել է. դուք գնացեք ես ինչքան կարողանամ կպահեմ։ Կրակը վերցրել է իր վրա, որ դուրս գան ընկերները։

Զոհվել է հոկտեմբերի 20-ի լույս 21-ին:

Արման Օհանջանյան

Արման Օհանջանյան

1997-09-10 - 2020-10-21
Ծնվել է Արարատի մարզ Մասիս քաղաքում 1997թ. սեպտեմբերի 10-ին: Սովորել և ավարտել է Ստեփանակերտի գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Սովորել է Հայբուսակ համալսարանի բժշկակական ֆակուլտետում, այնուհետև փոխել է մասնագիտությունը և ընդունվել է Մաշտոցի անվան համալսարանի հաշվարկ և աուդիտ բաժին։ Բացի այդ հաճախել է հաշվապահական կուրսերի ու ստացել հավաստագրեր։