Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Արմեն Առուստամյան

Արմեն Առուստամյան

2001-01-19 - 2020-11-09

Ծնվել է 2001թ. հունվարի 19-ին ք. Երևանում։ 2006-2014թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Հ.Հովհաննիսյանի անվ. հ.52 հիմնական դպրոցը։ 2014-2017թթ. ավարտել է ՃՇՀԱՀ-ի մասնագիտացված Մ. Աբեղյանի անվ. հ.3 ավագ դպրոցը։ 2017-2019թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի "Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն" բաժնում։ 2016-2019թթ. հաճախել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի Հովհաննես Հինդիլյան մասնաճյուղ որպես "Գայլիկներ" սկաուտական խմբի ղեկավար։

1.07.2019-11.01.2020թթ. ծառայությունն անցնում է ՀՀՊՆ 55076 զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն և շնորհվել է կրտսեր սերժանտ զինվորական կոչում։

Այնուհետև շարունակում է ծառայությունը Արցախի հանր. Մարտունու շրջանի հ. 36534 զորամասում։ 

Մարտնչելով մինչև վերջին օրը, նոյեմբերի 9-ին վիրավորվում է ականանետի պայթյունից։ Մի քանի ժամ հետո ականանետի հերթական արկի պայթյունից Արմեն Պավելի Առուստամյանը զոհվում է քաջաբար։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով և ԱՀ.ՊԲ-ի կողմից սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական գործողություններին ակտիվ մասնակցելու, ջոկը գրագետ ղեկավարելու, ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել է պատվոգրի։ 

Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍՍԿ Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ Հետմահու ՀՄԸՄ-ՀԱՍԿ-Ի Կենտրոնական վարչության կողմից ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է Խիզախության շքանշանով:

Արմեն Առուստամյան

Արմեն Առուստամյան

2001-01-19 - 2020-11-09
Ծնվել է 2001թ. հունվարի 19-ին ք. Երևանում։ 2006-2014թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Հ.Հովհաննիսյանի անվ. հ.52 հիմնական դպրոցը։ 2014-2017թթ. ավարտել է ՃՇՀԱՀ-ի մասնագիտացված Մ. Աբեղյանի անվ. հ.3 ավագ դպրոցը։ 2017-2019թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի "Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն" բաժնում։