Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Գևորգ Քառյան

Գևորգ Քառյան

2001-08-03 - 2020-10-10

Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3֊ին Ալավերդի քաղաքում։ 9֊րդ դասարանը ավարտելուց հետո ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 2019 թվականի նոյեմբերի 1֊ին ՌԴ֊ից վերադարձել է Հայաստան և երկու ամիս անց՝ դեկտեմբերի 25֊ին զորակոչվել բանակ։ Անցել է ծառայության ՀՀ զինված ուժերի Կապան քաղաքի զորամասում։ 

Գևորգը եղել է հետախույզ֊հեռաչափորդ։

Պատերազմի առաջին իսկ օրվանից ծանր մարտեր է մղել Ջաբրայիլում։

Սեպտեմբերի 25֊ից մինչև հոկտեմբերի 4֊ը հրամանատարի հետ միասին եղել է Ջաբրայիլի առաջնագծում, կատարել է գործողություններ իր կոչման համապատասխան, ամենադաժան մարտերի մեջ լինելով շարունակել է մնալ անկոտրում։ Հոկտեմբերի 5֊ին միանում է իր զինակից ընկերներին և շարունակում է մարտերը որպես հրետանավոր։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 10֊ին անօդաչուի հարվածից։ Կապանի զորամասում 2021 թվականի հունվարի 28֊ին իր և իր զինակից ընկերների պատվին բացվել է խաչքար, իրենց իսկ անուններով։

2020 թվականի հոկտեմբերի 19֊ին Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է 《մարտական ծառայություն》 մեդալով։

2021 թվականի մարտի 19֊ին պարգևատրվել է 《Հովհաննես Թումանյան》մեդալով առաջին գնդի նախագահ Վ. Չիբուխչյանի կողմից։