Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Նարեկ Բաբայան

Նարեկ Բաբայան

1994-07-13 - 2020-10-16

Ծնվել է 1994 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանում։ Սովորել է Վարդգես Պետրոսյանի անվան 51 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ «Բիզնեսի կազմակերպում և մարքեթինգ» ֆակուլտետը։ 

Ավարտելուց հետո գործի է անցել Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանում, որպես մարքեթոլոգ, այնուհետև «Զիգզագ» ընկերությունում, որպես մարքեթոլոգ։

Զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախում՝ Ստեփանակերտի զորամասում՝ 2012-2014թ․թ․։

Երևանում ծնված և հասակ առած Նարեկը, պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 27-ին, որպես պահեստազորային, մեկնել է պատերազմ։

Եղել է կռվի ամենաթեժ կետերում՝ Հադութ, Մեխակավան, Ջեբրաիլ։

Անմահացել է հոկտեմեբերի 16-ին, 100-ից ավել զինակից ընկերների հետ միասին, Վարանդա Ջրական ճանապարհին՝ հայտնվելով շրջափակման մեջ։