Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Նարեկ Ֆռանգյան

Նարեկ Ֆռանգյան

2002-02-01 - 2020-11-08

Ծնվել է 2002թ․ փետրվարի 1-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Նա աչքի էր ընկնում խելքով ու պոեզիայի հանդեպ մեծ սիրով։ Դպրոցն ավարտելուց  հետո սովորել է Երևանում խոհարարական կուրսեր ու անմիջապես աշխատանքի է անցել սննդի բարձրակարգ ոլորտում, որտեղ վայելել է կոլեկտիվի մեծագույն  սերն ու հարգանքը։

2020թ․ հուլիսի 8-ին զորակոչվել է հայոց բանակ։ Կարանտինը  40 օր Մարտունիի զորամասում անցկացնելուց հետո տեղափոխվել է Հադրութ հիմնական ծառայության։ 2 ամիս պատվով իր պարտքը կատարելուց հետո սեպտեմբերի 27-ին սկսվում է չարաբաստիկ պատերազմը։

Առաջին օրվանից կռվել է բազմաթիվ թեժ կետերում՝ Հադրութում, Մարտունիում, Ֆիզուլիում, Քարին տակում և Շուշիում։ 

Նեյեմբերի 5-ին տեղափոխում են Շուշի, որտեղ էլ 18-ամյա Նարեկ նոյեմբերի 8-ին ընկնում է հերոսի մահով։