Հինգշաբթի, Մայիսի 09, 2024
Հինգշաբթի, Մայիսի 09, 2024
Էդգար Մաթևոսյանը, Գոռ Երմալովյանը, Արտյոմ Բաբայանը ազատագրել էին Լալայկա բարձունքը՝ լուծելով Ադամ Սահակյանի վրեժը

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում 25 գումարտակը հրամանատարի՝ մայոր Էդգար Մաթևոսյանի (Մաթոսի), գլխավորությամբ ազատագրել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված <<Լալայկա>> կոչվող բարձունքը:

Հունվարի 24, 2024
Հուսով եմ՝ այլևս պատերազմներ արտատպելու առիթներ չեն լինի․ Լիոն Չոփիկյան․ Կյանքին ասել այո՛

Ամբողջ մարմնում 250 բեկոր կար, որից ընդամենը երեքն են  հեռացրել։ Տանկի հարվածից տուժել էին հատկապես վերջույթները, տեսողությունն ու լսողությունը։ Լիոն Չոփիկյանի  երկու ականջի թմբկաթաղանթները պատռվել էին, դրանից հետո տեղադրվել են արհեստական թաղանթներ։ Հինգ վիրահատություն է տարել, երեքն էլ դեռ առջևում է։ Սովորում է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում:

Հունվարի 21, 2024
Անմահ հերոս Էրիկ Հովհաննիսյան

Էրիկը ծնվել է 2002թ.-ի մայիսի 7-ին Երևանում: Նա դպրոցում սովորելուն զուգահեռ հաճախել է բռնցքամարտի և հանդբոլի: Մայրն ասում է, որ հասցրել է նաև մեդալներ նվաճել

Հունվարի 21, 2024
Անմահ հերոս Գոռ Երմալովյան

Աշխատասեր, հայրենասեր և ծնողներին նվիրված Գոռ Վարդանի Երմալովյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 29-ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում։ Ընտանիքի երրորդ զավակն է։

Հունվարի 21, 2024
Պատերազմի դրվագներ։ Կարեն Դավոյան

Կարենը ցավով է հիշում ու խոսում կորցրած ընկերների ու պատերազմի դառնության մասին:

Հունվարի 21, 2024
Հոկտեմբերի 9-ին Նարինեն պատերազմում կորցրել է որդուն և եղբորը

45-ամյա Նարինե Հակոբյանի 22-ամյա տղան՝ Ասրի Մարգարյանը, և 43-ամյա եղբայրը՝ Նվեր Հակոբյանը, նույն օրը զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ։

Հունվարի 20, 2024
Կարենը զոհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած, փորձում էին իրար օգնել

Կարեն Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից էր։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հունվարի 14, 2024
Արկը Պողոսի վրա էր պայթել, փրկությունը անհավանական էին համարում․ Պողոս Մրջումյանի պատմությունը

Պողոսը պնդում է, որ պայթյունից հետո Աստծուն է տեսել, նրան խնդրել է իրեն հետ ուղարկել. Ես որբ եմ մեծացել, մի թող որ իմ երեխաներն էլ որբ մեծանան:

Հունվարի 14, 2024
44-օրյա պատերազմի առաջին զոհվածը կին էր՝ Հասմիկը․ Ոսկեհատ Մելքումյան․ Կյանքին ասել այո՛

Սեպտեմբերի 27-ի առավոտյան  հայտնվեց թշնամու առաջին անօդաչու  սարքը։ Դրան  հաջորդեց առաջին ռմբակոծությունը, որի արդյունքում ունեցանք առաջին զոհը, այն էլ  կին, Հասմիկը՝ հարևան զորամասից։ Հասմիկը տեղում զոհվել էր, թողնելով մեկ անչափահաս որբ՝ դուստր, իսկ Սիման, Էլիզան և Մերին  վիրավորվել էին

Դեկտեմբերի 17, 2023
Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում

Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր

Դեկտեմբերի 17, 2023