Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024
Աբրահամ Բարնջյան

Աբրահամ Բարնջյան

1993-05-12 - 2020-10-06

Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:  2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ընդունվելուց կես տարի անց զորակոչվել է, ծառայել Ռուսաստանի Դաշնության Արտաշատի սահմանապահ զորամասում։ 2013 թվականից նույն զորամասում ծառայությունը շարունակել է որպես պայմանագրային զինվորական, և  2016 թվականին զորացրվելով,  շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանում՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին նա երդում տվեց և ընդունվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Թալինի «Արամ» կոմիտեության շարքերը։ 2019 թ. մարտ ամսից Աբրահամը ընդգրկվում է «ՀՅԴ Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունում, և պատերազմի առաջին օրերին այդ կազմակերպության և իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ:

Աբրահամի համար «հայրենիք», «հայրենասիրություն» պարզապես հասկացություններ չէին, այլ վեհ գաղափարներ, ինչը կրում էր ամբողջ հոգով և էությամբ: Հայրենասիրության ամենաթանձր գույնը խտացված էր Աբրահամի մարդ-հայրենասերի կերպարում: Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Աբրահամը գիտակցված կամավորագրվել և մեկնել է Արցախ:

Կամավորագրվելուց  և մեկնելուց առաջ Աբրահամը ասել էր. «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»:  Սա գիտակցված քայլ էր…

Մարտական թեժ գործողություններ են ընթացել Վարանգաթաղում, Աբրահամը աչքի է ընկել իր արիությամբ, անձնուրաց պայքարով՝ անտեսելով մահը:

Արցախյան 44-օրյա պատերազմի տասներորդ  օրը՝ հոկտեմբերի 6-ին, հերոսի մահով ընկավ կամավորական Աբրահամ Բարնջյանը՝ թշնամու ձեռքն անցած Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը գրոհելիս։ Վարանգաթաղի ճակատամարտում նրա հետ անմահացան տասնյակ հերոս դաշնակցականներ։

ՀԱՅՈՑ ԱՆՄԱՀՆԵՐԸ. ԱԲՐԱՀԱՄ ԲԱՐՆՋՅԱՆ

Ձեզ բացակա չենք դնի․ Աբրահամ Բարնջյան

Արտենիի դպրոցում բացվել է Պռոշյանի դասակի կամավոր Աբրահամ Բարնջյանի անվան դասարան

Աբրահամ Բարնջյան

Աբրահամ Բարնջյան

1993-05-12 - 2020-10-06
Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:  2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։