Անդրանիկ Ապերյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։
2011 թվականին ընտանիքով մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն։
2020 թվականին վերադարձավ Հայաստան եւ զորակոչվեց հայկական բանակ:
Ծառայում էր «Եղնիկներ» պաշտպանական շրջանում։
Պատերազմի ժամանակ հրամկազմից ասել են, որ անվախ և խիզախ մարտիկներ են անհրաժեշտ շատ կարևոր և չափազանց վտանգավոր առաջադրանք կատարելու համար։
Առաջիններից է եղել, որ պատրաստակամություն է հայտնել միանալ այդ գործին։
N զորամասի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, հետմահու «Արցախի հերոս» Նարեկ Հովհաննիսյանի եւ N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, հետմահու «Արցախի հերոս» Թովմաս Թովմասյանի ուղեկցությամբ և առաջնորդությամբ դիվերսիոն-հետախուզական խումբը ուղևորվում է Շուշի:
Անդրանիկը հետախույզ էր, սակայն ծնողներն այդ մասին ևս չգիտեին։
Վերջին անգամ նոյեմբերի 5-ին է զանգել մայրիկին՝ ցանկանալով կիսվել հույզերով ու շնչակտուր ասել. «Գնացինք դրանց ցխեցինք, եկանք»։
Հետո հարազատների հետ կապ չի ունեցել, քանի որ իրավիճակը շատ ծանր էր:
Անդրանիկ Ապերյանը նահատակվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին ծանր վիրավորվում ստացած և օգնություն խնդրող վիրավոր մարտական ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ: