Արամ Գագիկի Գույումջյանը ծնվել է 2001թ․ մարտի 1-ին՝ Երևանում։ Ավարտել է Երևանի Վահան Թեքեյանի անվան դպրոցը, 2019թ․ ընդունվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը և հուլիսի 9-ին զորակոչվել հայկական բանակ: 6 ամիս ուսումնական զորամասում, որպես հրետանավոր սովորելուց հետո, կրտսեր սերժանտ, բանակի գերազանցիկ շքանշանակիր Արամ Գույումջյանը, 2020թ․ հունվարի 10-ից ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում՝ որպես ռեակտիվ հրետանային դիվիզիոնի գրադ կայանի հաշվարկի հրամանատար։
Սեպտեմբերի 27-ից մասնակցել է թշնամու դեմ թեժ մարտերի: Հոկտեմբերի 7-ին Հորադիզում, հակառակորդի դիրքերի դեմ հարձակման ժամանակ, զոհվել է։ 2021թ․ ապրիլի 7-ին Արամի մարմինը հանձնվեց հողին՝ Եռաբլուր պանթեոնում։
Հերոս հայորդին պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։