Երկուշաբթի, Ապրիլի 29, 2024
Երկուշաբթի, Ապրիլի 29, 2024
Արման Աղվանյան

Արման Աղվանյան

2000-08-10 - 2020-10-09

Ծնվել է 2000թ․ օգոստոսի 10-ին, Օձուն գյուղում։ 1-6-րդ դասարանները սովորել է Վանաձորի Գայի անվան  թիվ  21 հիմնական դպրոցում։ 7-րդ դասարանից ընդունվել է Վանաձորի "Էվևիկա" դպրոցը։ Սովորել և ավարտել է նաև Վանաձորի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Ինքնուրույն սովորել է դուդուկ նվագել։ Զբաղվել է սպորտով,  ուներ բազմաթիվ մեդալներ պատվոգրեր, դիպլոմներ ազատ ոճի ըմբշամարտի ,սամբոյի, ջրագնդակի սպորտաձևերից։ Անվճար հիմունքներով ընդունվել է ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի  իրավաբանության ռուսական բաժինը։

Զորակոչվել է բանակ 2019թ հունվարի 13-ին։ 6 ամիս Հոկտեմբերյանի տանկային վաշտում ծառայելուց հետո, կրտսեր սերժանտի կոչումով, որպես տանկի հրամանատար  տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ստանալով սերժանտի կոչում, լինելով դասակի հրամանատարի տեղակալ, հպարտորեն էր շարունակում իր ծառայությունը։

2020թ․ սեպտեմբերի 27-ից մարտնչել է թշնամու դեմ։ Վերջին անգամ հարազատներին զանգել է հոկտեմբերի 8-ին։

Մեր հերոսը զոհվել է հոկտեմբերի 9-ին։ 3 ամսից զորացրվելու էր։

Արման Աղվանյան

Արման Աղվանյան

2000-08-10 - 2020-10-09
Ծնվել է 2000թ․ օգոստոսի 10-ին, Օձուն գյուղում։ 1-6-րդ դասարանները սովորել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում։ 7-րդ դասարանից ընդունվել է Վանաձորի "Էվևիկա" դպրոցը։ Սովորել և ավարտել է նաև Վանաձորի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։