Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։1997 թվականին ընդունվել է Սմբատ Բյուրատի անվան N125 միջնակարգ դպրոց , ավարտել է 2008 թվականին։2009 թվականին զորակոչվել է ԼՂ՝ Ասքերանի ՊԲ 34153 զորամաս որպես ժամկետային զինծառայող։
Ավարտելով ժամկետային զինվորական ծառայությունը ցանկություն է հայտնել շարունակել ծառայությունը նույն զորամասում , որպես պայմանագրային զինծառայող։ 2011 թվականի ՊԲ-ի կողմից ուղարկվել է 60925 զորամաս, ստացել է դիպուկահարի մասնագիտություն և ընդունվել է որպես պայմանագրային ծառայության 34153 զորամասում։ Ծառայության ընթացքում 2014 թվականին ընդունվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի՝ իրավաբանական բաժինը։2016 թվականին զորամասի կազմում մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, ստացել վիրավորում։ Ծառայության մեջ է եղել մինջև 2017 թվականը և արձակվել պահեստազոր։ Եղել է ավագ սերժանտ։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչով գնացել է Հադրութ շրջանի «Թութակներ» տեղամաս , եղել է դիպուկահարների ջոկի հրամանատարը։
Մղվող մարտերի ժամանակ անձնական օրիանկով վոգեշնչել է իր ստորաբաժանման մարտիկներին, քաջալերել է երկյուղածություն դրսևորող զինծառայողներին, կրակի տարափի ներքո իրենց ուժերի վրա վստահություն և խիզախություն է ներշնչել իր ստորաբաժանման զինվորների մեջ, Վիրավոր ընկերներին հանել է գնդակոծված վտանգավոր տեղամասերից, դասակի հրամանատարի զոհվելուց հետո չի կորցրել վճռականությունը և ցուցաբերել է մարտավարական հնարամտություն անընդհատ փոխելով իր կրակային դիրքը թշնամուն պատճառել է բազմաթիվ մարդկային կորուսներ։Մինջև վերջ պայքրել է անհավասար կռվում և քաջաբար ընկել է թշնամու գնդակից 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Արձախի հանրապետության Հադրութ շրջանի բնակավայրերի համար մղվող մարտերում։ Աճյունը հայտաբերվել է 2021 թվականի ապրիլի 21-ին։
Հողարկավորվել է Քանաքեռի Գերեզմանատանը։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Արիություն» մեդալով։