Արսեն Կարենի Հարությունյան ծնվել է 23.01.1983թ., Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը։
2001-2003թթ.ծառայել է ԱՀ ԶՈւ շարքերում։
2003թ.հուլիսի 24-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության քննչական մեկուսարանում և ընդունվել ԱրՊՀ հեռակա ուսուցմամբ «Նախազորակոչային և ֆիզպատրաստություն» մասնագիտությամբ, որն էլ ավարտել է 2008թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստություն և ֆիզդաստ. ուսուցչի որակավորում։
2018թ.հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար։
Ուներ ոստիկանության կապիտանի կոչում։
Նվիրված էր իր գործին անմնացորդ բարձր պահելով ոստիկանի պատրաստակամությունը հասարակությանը ծառայելուն։ Պարգևատրվել է ոստիկանության ծառայության 10, 15 տարիների համար և «Օրենքի պատվար» մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով, խրախուսագրերով։ Արսեն Հարությունյանը հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» շքանշանով։
Չարաբաստիկ պատերազմը զինվորագրեց նաև Ա. Հարությունյանին։ Նա առաջին իսկ օրից եղավ տարբեր վայրերում։ Իր վաշտով նա անկոտրում պաշտպանական մարտերում էր Հադրութում, որտեղ բազմիցս փրկել է բազմաթիվ կյանքեր շրջափակումից, և հերթական հերթափոխության ժամանակ էլ թշնամու Աթս֊ից փրկելու նետվեց նոր ժամանած ոստիկանների, որոնց հետ էլ հոկտեմբերի 15֊ին Հադրութի շրջանի Թութակի ծմակ կոչվող հատվածում նա անմահացավ։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։