Աղասի Հակոբի Գևորգյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի գյուղ Լճավանում։ 2006 թվականից հաճախել է տեղի Ա.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է գերազանց առաջադիմությամբ։ Դպրոցական տարիներին մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների և կրթական ծրագրերի, արժանացել պատվոգրերի։ Դպրոցն ավարտել է 2018 թվականին և նույն թվականին ընդունվել Հայաստանի Ճարտարապետության Եվ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գազամատակարարմանև օդափոխության ֆակուլտետ ցուցաբերել բարձր առաջադիմություն: Դասախոսների սիրելին էր։ Մտադիր էր ուսումը շարունակել ՌԴ ում։ Մեծ ոգևորությամբ սպասում էր բանակ մեկնելուն նույնիսկ զանգահարել էր զինվորական կոմիսարիատ և խնդրել, որ իրեն շուտ զորակոչեն բանակ։
Աղասին բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 31-ին, ծառայել Մարտակերտում որպես խոշոր տրամաչափի գնդացրորդ։ Իրականացրել է մարտական հերթապահություն, որի ընթացքում ցուցաբերած բարձր արժանիքների համար ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
6 ամիս մարտական հերթապահություն իրականացնելուց հետո 2020 թվականի հունվարին տեղափոխվել է նույ զորամասի ուսումնական գումարտակ որպես կրակով աջակցման դասակի հրամատատարի տեղակալ, որտեղ 6 ամիս ծառայել է կրտսեր եղբոր հետ, որից հետո կրտսեր եղբայրը տեղափոխվել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ։ Այստեղ ցուցաբերած բարձր մարտական պատրաստության և կայուն գիտելիքների համար զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով և ստացել կոչումի բարձրացում կրտսեր սերժանտից դառնալով սերժանտ։
Սեպտեմբերի 27-ին զորամասի հրթիռակոծության ժամանակ կազմակերպել է իր վաշտի արագ պատսպարվելը թաքստոցներում և վերջին պահին փորձելով մտնել թաքստոց անմահացել է իր 31 հոգանոց դասակի հետ միասին սմերչի հարվածից։
Եռանդով լի էր Աղասը, սիրում էր ծրագրել հետագա անելիքները ու երկար խոսել դրանցից, կյանքով լի էր, աշխատասեր, նպատակասլաց, երբեք չէր նեղացնում ոչ մի զինվորի, բարձր բարոյական արժանիքների տեր էր։