Աշոտ Մելսիկի Սաղաթելյան, ծնվել է 27 նոյեմբերի 1966թ.ք.Երևանում։ 1974թ.ընդունվել է Երևանի 166 միջ. դպրոցը։ 1982թ ավարտել է 8-րդ դասարանը, ընդունվել 12 պրոֆտեխնիկական ուսումնարան, ավարտելով այն 1984-1986 թթ, ծառայել է բանակում։ Ամուսնացել է 1988թ, ունի երեք երեխա, երկու աղջիկ և Գևորգը։
1993-2004 թթ ապրել է ՌԴ ում։ 2004-ին ընտանիքով վերադարձավ հայրենիք։ Պատերազմի առաջին իսկ օրվանից պատրաստ էր գնալ որդու մոտ, մասնակցել պատերազմին։ Քանի որ հստակ չգիտեր, թե որտեղ էր Գևորգը, սպասում էր։ Պատերազմի ընթացքում Գևորգի գումարտակը եկել էր իրենց զորամաս, մի քանի օր մնացին, զանգեց ասաց մեզ տանում են առաջնագիծ, հնարավոր է չկարողանամ զանգել, չանհանգստանաք։ Քանի որ արդեն գիտեր Գևի գտնվելու վայրը, ծառայում էր Կուբաթլույում, գիշերը ճանապարհվեց զորամաս։ Այնտեղ կամավորագրվեց և բոլորի հետ միասին գնացին պատերազմ։
Հոկտեմբերի 15-ն էր, ամբողջ օրը որդու հետ էր, երեկոյան անօդաչուի հարվածից միասին զոհվեցին։ Արժանացել է մարտական ծառայության մեդալի։