Ծնվել է 2002թ. մայիսի 18-ին։ Բանակ է զորակոչվել 2020թ.-ի հուլիսի17-ին: Ծառայության է անցել Արցախի հանրապետությունում՝ Մեխակավանում:
Արցախյան պատերազմի հենց առաջին օրերից Դավիթը և իրենց գունդը եղել են թեժ մարտի մեջ: Դավիթը հոկտեմբերի 10-ին ոտքից ստանում է բեկորային վիրավորում: Ընկնում են շրջափակման մեջ, որից կարողանում են միայն դուրս գալ հոկտեմբերի 16-ին:
Ընտանիքի անդամները հոկտեմբերի 16-ից լուր չունին իրենից: Վիրավոր տղային ընկերները շալակած, գրկած իրենց հետ տեղափոխում են թաքստոցներով: Դավիթը ընկերներին խնդրում է իրեն թողնեն, հեռանան, որպեսզի փրկվեն, սակայն ընկերները չեն համաձայնվում:
Հոկտեբերի 28-ին Դավիթը մահանում է արյան վարակից: Ընկերները հուղարկավորում են Դավիթին, նշմարում Դավիթի վայրը, որպեսզի հետագայում տեղեկացնեն ընտանիքին: 6 անհետ կորած զինակից ընկերները, երբ ի հայտ են գալիս, այդ մասին տեղեկացնում են Դավիթի ընտանիքին: