Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Դավիթ Ազատյան

Դավիթ Ազատյան

2000-10-13 - 2020-10-12

Սերժանտ Դավիթ Լևոնի Ազատյան, ծնվել է 2000թ. հոկտեմբերի 13-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին է: 2006-2015թթ. Սովորել  է Երևանի Հովհ. Պողոսյանի անվան N82 հիմն. դպրոցում: Դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: 10 տարեկանից հաճախել է պարի (break dance)դպրոց և լողի խմբակ: Խմբի ամենապողպատյա պարողն էր (B-boy Panzer): Ունեցել է բազում մրցանակներ:2015թ. ընդունվել է Երևանի Պետական Հումանիտար- Տեխնիկական  քոլեջի ֆինանսներ բաժինը: Միաժամանակ ուսումնասիրում էր ծրագրավորման լեզուներ: 2018թ. քոլեջը ավարտել է կարմիր վկայականով և ընդունվել  Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսներ բաժինը (հեռ. II կուրս):

2019թ. հունվարի 12-ին,  կիսատ թողնելով  ուսումը, զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Որից հետո՝ որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում:

Ծառայության ընթացքում արժանացել է սերժանտի կոչմանը, ստացել լավագույն մարզիկ  շքանշանը։  2020թ. հունիսի 26-ին ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում 68 անգամ    կատարելով հենում-ծալում ձեռքերի ափերի վրա /ժիմ/, որն էլ գրանցվել է «Դյուցազնագրքում»:

2020թ. սեպտեմբերի 27-ին, հանդիսանալով  առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի հրամանատար, մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Վազգենաշենում, Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում, Արա լեռում, Ջուվառլու կոչվող բնակավայրում: Ճիշտ կատարելով իր առջև դրված խնդիրները՝ հակառակորդին պատճառել է զրահատեխնիկայի, յոթ անվավոր տեխնիկայի, հրետանային կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

2020թ-ի հոկտեմբերի 12-ին, սերժանտ Դավիթ Լևոնի Ազատյանը իր ընկերների հետ, Ջուվառլու կոչվող բնակավայրում խիզախորեն մարտնչել է և հերոսաբար զոհվել՝ հանուն հայրենիքի և գալիք սերնդի:

Թեժ մարտերի ժամանակ  ցուցաբերած  բացառիկ քաջության  և արիության համար, Արցախի Հանրապետության նախագահի հրամանով, Ազատյան Դավիթը  հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով: 

Պատերազմից մեկ տարի անց միայն՝ 2021թ. նոյեմբերի 2-ին, Դավիթի և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել է հայկական կողմին: Դավիթի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում՝ Վեհափառի աղոթքի ներքո:

Դավիթ Ազատյանին հողին հանձնեցին 2021թ-ի դեկտեմբերի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում:  

‹‹Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն›› հասարակական կազմակերպության անդամակիցները և ՑՈՐ-ի Դ-20 դիվիզիոնի հերոսամարտիկների հարազատները այցելել են Ցոր-ի զորամաս

Ցորի տղերքը

Թիվ 82 հիմնական դպրոցի բակում չորրորդ անվանական եղևնին տնկվեց ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի ևս մեկ սանի

ԵՊՀՏՔ ՈւԽ-ի կազմակերպած հուշ-ցերեկույթը նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված քոլեջի ուսանողներին

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02gSNNwXopiEnHwbnD6Z7JRYxgcefKryHUB6FDRX1EBzcTCf4xuwbxHmDQn7Em1TCFl&id=100002537065750&sfnsn=mo

Ձեզ բացակա չենք դնի․ Դավիթ Լևոնի Ազատյան

Ցորի տղերքը

Օրը ՀԵՐՈՍՆԵՐ է հուղարկավորում

Ցորի հրետանավորների (ցորի տղերքի) հոգեհանգստյան կարգը․․․

Դավիթ Ազատյան

Դավիթ Ազատյան

2000-10-13 - 2020-10-12
Սերժանտ Դավիթ Լևոնի Ազատյան, ծնվել է 2000թ. հոկտեմբերի 13-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին է: 2006-2015թթ. Սովորել  է Երևանի Հովհ. Պողոսյանի անվան N82 հիմն. դպրոցում: Դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: 10 տարեկանից հաճախել է պարի (break dance)դպրոց և լողի խմբակ: