Դավիթ Մելորդի Պետրոսյանը ծնվել է 1977 թ. հունիսի 28-ին Ստեփանակերտում։
1984-1994 թթ սովորել և ավարտել է Ստեփանակերտի հ. 5 միջնակարգ դպրոցը։
1994 թ-ին անցել է պարտադիր ժամկետային ծառայության՝ ծառայել 3 տարի, որպես հրետանավոր։
Աշխատել է «Արցախկապ» ՓԲԸ և ԱՀ Դատական դեպորտամենտում։ Աշխատավայրերում և շրջապատում վայելել է տնօրինության և ընկերների ուշադրությունն ու հարգանքը։
Դավիթը բնավորությամբ բարի, մեծահոգի, ընկերասեր, բարեկամասեր, հայրենասեր մարդ էր, որը և ապացուցեց պատերազմի օրերին։
Պատերազմի լուրը լսելուն պես առանց երկմտելու միացել է հայրենիքի պաշտպանությանը, կռվել է արիաբար և զոհվել հանուն հայրենիքի սեպտեմբերի 30-ին Կարարախամբելլիի թեժ մարտերում։
Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։