Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Դավիթ Պողոսյան

Դավիթ Պողոսյան

2001-11-09 - 2020-10-23

Ծնվել է 2001թ. նոյեմբերի 9-ին ք. Երևանում: Մանկուց շատ խելացի և աշխույժ երեխա էր: Տարբերվում էր իր բարիությամբ և կարգապահությամբ: Ամենուրեք կարողանում էր համախմբել իր կողքին բազմաթիվ ընկերներին:
2007թ. ընդունվել է Չեխովի անվան թ.55 միջնակարգ դպրոց, որը գերազանց ավարտել է 2016թ.:

Ակտիվ զբաղվել է կարատեով և լողով: 2016թ. ընդունվել է ՛՛Քվանտ՛՛ վարժարան: 1 տարի ՛՛Քվանտ՛՛-ում սովորելուց հետո, 2017թ. տեղափոխվել է ֆրանսիական քոլեջ(LPFA):

2019թ. գերազանց ընդունվել է  ֆանսիական համալսարան(UFAR) կառավարման ֆակուլտետ:

Ազատ տիրապետում էր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին:

2020թ. հունվարի 9-ին, կիսատ թողնելով ուսումը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Քարվաճառում, որպես հրետանավոր:

Երբ սկսվեց պատերազմը, 8 ամսվա ծառայող էր:  Պատերազմի առաջին իսկ օրերից Դավիթը մասնակցել է մարտական գործողություններին: Թեժ մարտերում խիզախաբար պայքարել է թշնամու դեմ: Համարյա մեկ ամիս պաշտպանել է Օմարի լեռնանցքը, ցուցաբերելով յուրօրինակ քաջություն: Զուր չէ, որ իրենց անվանել են ՛՛Օմարի արծիվներ՛՛: Իրենց շնորհիվ է, որ մինչև պատերազմի վերջ, թշնամին ոտք չի դրել Քարվաճառ:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 23-ին, ինքնաթիռի հարվածից:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պագևատրվել է ՛՛Մարտական ծառայության՛՛ մեդալով:

ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից հետմահու պարգևատրվել է "Մարտական հերթապահության համար" առաջին աստիճանի մեդալով:

Մեր հերոսները. Դավիթ Արմենի Պողոսյան. Առավոտ լուսո

Ձեզ բացակա չենք դնի․ Դավիթ Արմենի Պողոսյան. տեսանյութ

 

Դավիթ Պողոսյան

Դավիթ Պողոսյան

2001-11-09 - 2020-10-23
Ծնվել է 2001թ. նոյեմբերի 9-ին ք. Երևանում: Մանկուց շատ խելացի և աշխույժ երեխա էր: Տարբերվում էր իր բարիությամբ և կարգապահությամբ: Ամենուրեք կարողանում էր համախմբել իր կողքին բազմաթիվ ընկերներին: 2007թ. ընդունվել է Չեխովի անվան թ.55 միջնակարգ դպրոց, որը գերազանց ավարտել է 2016թ.: