Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Էրիկ Եղիազարյան

Էրիկ Եղիազարյան

2001-08-09 - 2020-10-08

Ծնվել է 2001թ․-ի օգոստոսի 9-ին ք․ Երևանում։ 2007թ․-ին հաճախել է Խ․Աբովյանի անվան հ․84 հիմնական դպրոց։ 2013-2014թթ․ եղել է «Պատանի երկրապահներ» խմբի անդամ, զբաղվել է թայլանդական բոքս և լող սպորտաձևերով։ 2018թ․-ին ուսումը շարունակել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում։

2020թ․-ի հունվարի 29-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայությունն իրականացրել է Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Սանասար (Կուբաթլու) 54122 զորամասի մոտորահրաձգային վաշտի առաջին դասակում, որպես նռնականետորդի օգնական։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից տեղափոխվել է Ջրական (Ջաբրաիլ), որտեղ 11 օր կատաղի մարտեր է մղել թշնամու դեմ՝ բազմիցս փրկելով զինակից ընկերների կյանքը, հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ։ Մարտական հմուտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել է իր վաշտը։

Զոհվել է հոկտեմբերի 8-ին Մեխակավանի ռազմավարական հատուկ նշանակության բարձունքը պաշտպանելիս։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։