Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Էրիկ Գալստյան

Էրիկ Գալստյան

2001-10-31 - 2020-10-29

Ծնվել է 2001-թվականի հոկտեմբեի 31-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Գեղեցկադեմ,ծով աչքերով ,ընկերասեր ու խելացի տղա էր նա։ Շատ էր սիրում զբաղվել սպորտով,բայց բոլորից շատ սիրում էր ավտոմեքենա վարել,դա իր հոբբին էր։ Դպրոցում գերազանց տիրապետում էր մաթեմատիկա առարկային։ Բոլորը շատ էին ցանկանում,որ նա ստանար բարձրագույն կրթություն,բայց մեր ընկերասեր Էրիկը ցանկանում էր ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընկերների հետ,ուստի հրաժարվում է իր ուսումից։

Զորակոչվել է բանակ 2020-թվականի հունվարի 19-ին։ Ծառայել է Մարտունի 2-ում,  եղել է վարորդ։

Պատերազմը սկսելուն պես անցել է իր ծանր գործին։
Ընկերները պատմում են «Ավտոմեքենայի շարասյունը պայթեցնելուց հետո Մարտունու միակ վարորդը եղել է Էրիկը, ով քաջաբար,առանց վախենալու գիշեր-ցերեկ սնունդ ու զենք է հասցրել իր մարտական ընկերներին։ Նա 34 օր գնացել է գիտակցված մահվան, լավ իմանալով,որ հնարավոր է հետ չվերադառնա։ Այդ մասին միայն պատմել է իր ավագ եղբորը Նարեկին,որ եթե զոհվեր եղբայրը իր տեղը իմանար։ Եղբորը խնդրել էր,որ ծնողներին չպատմի իր դժվարությունների մասին։ Ամեն անգամ իր հանձնարարությունները պատվով կատարելուց հետո զանգում էր եղբորը ու ասում.
-Ախպերս հանգիստ, ես լավ եմ,տեղ եմ հասել։
Պատերազմի օրերին եղել է նաև Ջրականում,Հադրութում,Ֆիզուիլում,Դրմբոում,իսկ վերջում եղել է Մարտունի 2-ի դիրքերում։

Ընկերները պատմում էին. «Էրիկը մեր Աստվածն էր,որ իրեն հեռվից տեսնում էինք ո՜նց էինք ուրախանում։ Երկու անգամ պայթեցրել են իր ավտոմեքենաները, բայց նա նորից մեքենա է ընդունել և ասել է, որ տղերքը չպիտի առանց զենքի ու սնունդի մնան։»
Դիրքերը զենք տանելիս նա և իր ընկերը շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են դուրս գալ հաղթանակով և զենք հասցնել տղաներին։ Հոկտեմբերի 23-ին մեքենայով գնացել է Ֆիզուլի, որտեղ էլ իր վերջին մեքենան պայթեցրել են և նա վիրավորվել է։ Ֆիզուլիում հինգ օր մնացել են շրջափակման մեջ մտածել, որ այլևս դուրս չեն գալու։
Իր մոտ ընկերոջը և եղբորը ասել է.
-Լա՛վ մնացեք, չգիտեմ դուրս կգամ, թե ոչ։ Բայց այստեղից էլ նորից հաղթանակով դուրս են գալիս, միայն զոհվում է ինչպես Էրիկն էր ասում «Իրենց պահող ու պաշտպանող մեծատառով հրամանատարը։»
Պատերազմի օրերին հրամանատարը Էրիկին ասել է.
-Քո պես քաջ տղերքն են Մոնթե դառնում, իմ տղա, հլը սպասիր պատերազմը վերջանա միասին ինչեր ենք անելու։ Ընկերները պատմում են, որ եղել է վիրավոր, բայց դրա մասին եղբորը չի ասել , իսկ մոտ ընկերը նրան ասել է.
-Ավելի լավ կլինի այս անգամ մեզ հետ չբարձրանաս դիրքեր, գնա և ապաքինվիր, հետո նորից կմիանաս մեզ։ Էրիկը նրան պատասխանել է. «ըստեղ դիրքերում իմ ընկերներն են մահացել, ես էս մի թեթև վերքի համար գնա՞մ հոսպիտալ բա ես հետո ինձ ո՞նց ներեմ»։

Հոկտեմբերի 29-ին ստանում է ծանր վիրավորում. իր աչքի առաջ զոհվում է իր ամենամոտ ընկերը Նորոն։ Երբ իրեն վիրավոր վիճակում փորձում են ցած իջեցնել տղաների վրա բղավում է, որ ինքը լավ է իրեն թողնեն և գնան Նորոին օգնեն։ Երբ տղաները Էրիկից մի փոքր են հեռու լինում, ընկնում է երկրորդ սնարյադը ու հենց այդտեղ էլ ստանում է մահացու հարվածը և անմահանում։ Ժպտերես ու լուսավոր Էրիկը հավերժ մնաց պատերազմում,որ իր ջերմությամբ խաղաղություն բերի բոլորիս։
«Մամ ջան դու աղոթի, քո աղոթքի շնորհիվ է, որ ես ողջ եմ։  Մամ գիտես էս ինչ հողեր են, եթե կորցնենք չես պատկերացնի ինչեր ենք կորցնելու։ Սրանք Մոնթեի դիրքերն են, մենք իրավունք չունենք մեր դիրքերը կորցնելու։ Մոնթեի դիրքերը միշտ պետք է անառիկ մնան...»։ Իր գեղեցիկ ժպիտով ու իր անուշ խոսքերով միշտ մեզ ուժ էր տալիս ու հույս։

Էրիկն իր արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Էրիկ Գալստյան

Էրիկ Գալստյան

2001-10-31 - 2020-10-29
Ծնվել է 2001-թվականի հոկտեմբեի 31-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Գեղեցկադեմ,ծով աչքերով ,ընկերասեր ու խելացի տղա էր նա։ Շատ էր սիրում զբաղվել սպորտով,բայց բոլորից շատ սիրում էր ավտոմեքենա վարել,դա իր հոբբին էր։ Դպրոցում գերազանց տիրապետում էր մաթեմատիկա առարկային։