Երեքշաբթի, Դեկտեմբերի 03, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 03, 2024
Էրիկ Հովհաննիսյան

Էրիկ Հովհաննիսյան

2002-05-07 - 2020-11-07

Ծնվել է 2002թ.-ի մայիսի 7-ին Երևանում: Բարի, անսահման կամեցող, մաքուր սիրտ ունեցող տղան օգնում էր բոլորին։ Սովորում էր Երևանի պետական բժշկական քոլեջում, որն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։ 

Ծառայության էր անցել Արցախում, Հադրութում, 5-րդ գումարտակի, առաջին վաշտում։ Երբեք չէր դժգոհում բանակից։ Ընդամենը 2 ամիս և 24 օրվա ծառայող էր երբ սկսվեց պատերազմը։

Պատերազմի հենց առաջին օրից մինչև վերջին օրը Էրիկը՝  ոգեշնչված հայրենիքին պաշտպանելու գաղափարով, հերոսաբար կռվել  է ամեն մի թիզ հողի համար։ Արիաբար կռվել է  պատերազմի ամենաթեժ կետերում՝ Հադրութում, Մարտունիում, Ֆիզուլիում, Ասկերանում և Շուշիում։ 

Լինելով դիպուկահար, նոյեմբերի 7 Շուշիում անմահացել է։

Նա ծառայեց քիչ, բայց պատերազմում տեսածն ու արածը տարիներ դարձան։ Ու օրեր շարունակ պայքարելով անմահացավ պատերազմի ավարտից 2 օր առաջ։ Նա ձեռքով արեց բոլորին և ուրախ նստեց ավտոբուսը, գնաց ու հայոց բանակի հավերժ զինվոր մնաց։

Ձեզ բացակա չենք դնի․ Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյան

Անմահ հերոս Էրիկ Հովհաննիսյան

 

Էրիկ Հովհաննիսյան

Էրիկ Հովհաննիսյան

2002-05-07 - 2020-11-07
Ծնվել է 2002թ.-ի մայիսի 7-ին Երևանում: Բարի, անսահման կամեցող, մաքուր սիրտ ունեցող տղան օգնում էր բոլորին։ Սովորում էր Երևանի պետական բժշկական քոլեջում, որն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։