Ֆերդինանդ Սոլակյանը ծնվել է 1984թ. օգոստոսի 10-ին Երևան քաղաքում։
Ոգեշնչվում էր ընկերների հաջողություններով, նա միշտ անկեղծորեն էր ուրախանում ուրիշների ձեռքբերումներով։
Սիրում էր ժամանակն անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։
Ամուսնացած էր։ Ուներ երկու զավակ՝ աղջիկ և տղա, որոնց նկատմամբ անսահման սեր ու հոգատարություն ուներ:
Համեստ, բարի և բոլորին հասնող էր։ Ընկերները նրան նկարագրում էին որպես դրական, կենսուրախ ու մշտապես լավատես անձնավորություն։
Երազում էր ապահովել իր երեխաների ապագան և զբաղվել նրանց դաստիարակությամբ… ։
Հետաքրքրված էր մաթեմատիկայով և սիրում էր մտքով հաշվարկներ կատարել։
Վերջին զրույցը ընկերոջ հետ սեպտեմբերի 18-ին է եղել։ Զանգել էր ընկերոջը, շնորհավորել ծննդյան օրը և խոստացել դիրքերից իջնելուց հետո միասին նշել այն։
Մոր հետ զրույցներում միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է լինելու»:
Հրաժարվել է նահանջել, մինչև վերջ մարտնչել է թշնամու դեմ՝ կյանքը տալով հայրենիքին:
Անմահացել է 2023թ. սեպտեմբերի 19-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի մոտ գտնվող 717-րդ դիրքում:
