Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Ֆիրդուս Հովսեփյան

Ֆիրդուս Հովսեփյան

1994-06-15 - 2020-10-19

Ֆիրդուս Մասիսի Հովսեփյանը ծնվել է 1994 թ․ հունիսի 15-ին Աշոցքի շրջան Արփենի գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում սպորտով զբաղվելը, շախմատը, իր ընտրած մասնագիտությունը՝ սահմանապահ զորքերում։

Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ։

Շատ լավ, բարի, ուժեղ, ժիր տղա։ Միշտ պատրաստակամ էր բոլորին օգնելու հարցում, խելացի ու շնորհքով։

Երազում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, ձգտում էր մասնագիտական աճի։

Հոկտեմբերի 17-ին վերջին անգամ մայրիկի հետ է խոսել․ «Մի՛ անհանգստացեք, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Ճանապարհին, երբ վերադառնում էին դիրքերից, նստել են մեքենա։ Նրանց ռմբակոծել են, 19 հոգի զոհվել են, միայն 3 հոգի են ողջ մնացել։ Շատ ընկերների է օգնել, մեկին փոսից է հանել, այնուհետև վերադարձել մարտի դաշտ։ Հրաժարվել է լքել իր ծառայակիցներին։

«Մեքենան պատրաստ պահեք, հենց գամ, գնալու ենք աղջիկ ուզելու»․ նահատակված 26-ամյա Ֆիրդուսի կիսատ մնացած երազանքները

Մեր նահատակ հերոսները․ Ֆիրդուս Հովսեփյան

Ձեզ բացակա չենք դնի․ Ֆիրդուս Մասիսի Հովսեփյան

Ֆիրդուս Հովսեփյան

Ֆիրդուս Հովսեփյան

1994-06-15 - 2020-10-19
Ֆիրդուս Հովսեփյանը ծնվել է 1994 թ․ հունիսի 15-ին Աշոցքի շրջան Արփենի գյուղում։ Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում սպորտով զբաղվելը, շախմատը, իր ընտրած մասնագիտությունը՝ սահմանապահ զորքերում։