Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Ֆուրման Սաֆարյան

Ֆուրման Սաֆարյան

1978-02-10 - 2020-10-18

​​​​​Ֆուրման Վալերիկի Սաֆարյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 10-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր ընտանեկան տոները և երեխաների ծննդյան օրերը նշելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ նվիրված էր ընկերներին և հարազատներին։ Վերջին հագուստն ու ուտելիքն էլ կտար նրանց։

Երազում էր տեսնել իր երեք դուստրերի ապագան։ Կնոջ հետ միասին բազմաթիվ դժվարությունների միջով էին անցել՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար։
Կենսուրախ էր, շատ հոգատար ամուսին։

Հոկտեմբերի 14-ի երեկոյան զանգել և խոսել էր բոլորի հետ։ Վերջին խոսքը․ «Այստեղից որ կարողանանք դուրս գալ, իսկականից հերոս կլինենք…»։

Վերջին հերոսական մարտը եղել է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին Իշխանասարում։ Գնացել էին հաց ստանալու, բայց պայթյունի հետևանքով վիրավորվել էր ոտքից։

Ձեզ բացակա չենք դնի․ Ֆուրման Վալերիկի Սաֆարյան

 

Ֆուրման Սաֆարյան

Ֆուրման Սաֆարյան

1978-02-10 - 2020-10-18
​​​​​Ֆուրման Վալերիկի Սաֆարյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 10-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում։ Նրան ոգեշնչում և ուրախացնում էր ընտանեկան տոները և երեխաների ծննդյան օրերը նշելը։