Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Գարիկ Աղասյան

Գարիկ Աղասյան

2001-03-07 - 2022-01-16

Ծնվել է 2001թ. մարտի 7-ին Սյունիքի մարզ գյուղ Խնձորեսկում։
Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան ընդունվել Երևանի N1 արհեստագործակն ուսումնարանը մեքենաշինություն բաժին։

2019թ. ավարտելով ուսումը հուլիսի 12ին զորակոչվում է ծառայության ԼՂՀ(Ջրական)։ Ծառայության ժամանակ արժանացել է Քաջարի մարտիկ շքանշանի, մասնակցել է դիպուկահարի մրցույթի որտեղ էլ գրավել է 1-ին տեղը։

Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը Գարիկը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր պատերազմի հենց առաջին օրվանից եղել է առաջնագծում, որպես Դիպուկահար։

Բոլորը նրան Գարո էին ասում։ Ընկերների պատմելով Հոկտեմբերի 7ին եղել է վիրավոր հրաժարվելով բժշկական օգնությունից ասելով թեթև քերծվածք է չի կարող լքել դիրքերը և մենակ թողնել ընկերներին պետք է նրանց հետ լինի։Հոկտեմբերի 10 -ին իրենց ջոկարով Հադրութում 200 հոգանոց դիվերսյայեն վերացրել: Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 18-ին։

Ութ ամիս փնտրում էին ամենուր ամեն տեղ մի պահ հույս ունենալով ,որ Գարիկը գերի կլինի ու մի օր տուն կվերադառնա։

Բայց 2021թ.հուլիսի 22ին ԴՆԹ_ի միջողով գտնում են Հերոսի մարմինը և հողին հանձնում իր հայրենի հողում Խնձորեսկ գյուղում։

Գարիկը հերոսաբար ընկել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում։

Արցախի նախագահի կողմից հետմահու արժանացել է Արիության համար մեդալի:

Գարիկ Աղասյան

Գարիկ Աղասյան

2001-03-07 - 2022-01-16
Ծնվել է 2001թ. մարտի 7-ին Սյունիքի մարզ գյուղ Խնձորեսկում։ Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան ընդունվել Երևանի N1 արհեստագործակն ուսումնարանը մեքենաշինություն բաժին։ 2019թ. ավարտելով ուսումը հուլիսի 12ին զորակոչվում է ծառայության ԼՂՀ(Ջրական)։