Ծնվել է 2000թ․ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
2019թ․ ծառայության է անցել Արմավիրի տանկային վաշտում։ Ծառայությունը շարունակել է Սանասարում։ Որպես «Լավագույն տանկի հրամանատար» արժանացել է պատվոգրի։
Թշնամու դեմ պայքարել է Ջրականում, կրակի տակ դուրս է բերել վիրավոր ընկերներին։
Լինելով վիրավոր չի լքել մարտական դիրքն ու զոհվում է հոկտեմբերի 5-ին վեց զինակիցների հետ միասին։