Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Գեղամ Ավետյան

Գեղամ Ավետյան

1971-05-04 - 2020-10-11

Գեղամ Ժորայի Ավետյան

Ծնվել է 1971թ. մայիսի 4֊ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղում։ 1977֊1987թթ. սովորել և ավարտել է Զառիթափի Արշավիր Մելիքյանի անվան միջն. դպրոցը։ 1988֊1989թթ. սովորել է Երևանի կոոպերատիվ ուսումնարանի խոհարարական բաժնում։ 1989֊1991թթ. մեկնել է ծառայության Չելյաբինսկ քաղաքում։

1993թ. ամուսնացել է, ունի 3 զավակ և 3 թոռնիկ։ Աշխատել է մասնագիտությամբ և տարբեր բնագավառներում, մեկնել է աշխատանքի նաև ՌԴ, Ուկրաինա։

2009թ.անցել է ծառայության Վայքի զորամասում։ 12տարի ծառայել է Վայքի զորամասում որպես ավագ հետախույզ և գնդացրորդ։

Պատերազմի լուրը լսելուն պես Գեղամն իր որդու՝ Գոռ Ավետյանի հետ հոկտեմբերի 9֊ին ծառայության է մեկնել  Ջրական։

Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10֊ին։ Հոկտեմբերի 11֊ին լուր է հասնում, որ վիրավոր է։ Նրան փնտրում են բոլոր հիվանդանոցներում, սակայն ապարդյուն։ Պարզվեց, որ նա զոհվել է հոկտեմբերի 11֊ին։

Հերոսի մարմինը գտել են  դեկտեմբերի 15֊ին։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» և «Տիգրան Մեծ» մեդալներով ։

https://www.youtube.com/watch?v=jHhE2XxTvn8

Գեղամ Ավետյան

Գեղամ Ավետյան

1971-05-04 - 2020-10-11
Ծնվել է 1971թ. մայիսի 4֊ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղում։ 1977֊1987թթ. սովորել և ավարտել է Զառիթափի Արշավիր Մելիքյանի անվան միջն. դպրոցը։