Ծնվել է 2001թվականի հունիսի 29-ին Արմավիրի մարզի Նոր-Կեսարյա համայնքում։ Իրենց գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գոռը որոշել էր հայտնի սպորտսմեն դառնալ։ 2011 թվականին Գոռը ընդունվում է սպորտ դպրոց։
Հաղթել է քինգ-բոքսինգի Հայաստանի առաջնությունը, հետո նաև Ռուսաստանում և Ուկրաինայոմ գրավել է երկրորդ տեղը աշխարհի առաջնությունների ժամանակ։
2019 թվականի ամռանը զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, հետո տեղափոխել են Կուբաթլու։ Ծառայության վեց ամիսների ընթացքում պարգևատրվել է լավ ծառայության համար, արժանացել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» պատվոգրերին։
Պատերազմի սկսվելուց երեք օր առաջ Գոռը և իրենց գումարտակը դիրքեր էին բարձրացել՝ զորավարժություններ կատարելու և սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմը։
Պատերազմի օրերին հետևակի մարտական մեքենայի վարորդ է եղել։ Թեժ մարտերի ընթացքում խոցել է 2 հետևակի մարտական մեքենա և 5 տանկ։
Հոկտեմբերի 15-ի լուսաբացին իր էջում գրառում է անում «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա կյանքի վերջն է» և շտապում Ջաբրայիլի ամենաթեժ հատվածի պաշտպանությանը։
Իր 6 ընկերների հետ գնում են Ջաբրայիլ ու զոհվում ԱԹՍ-ի հարվածից
Ձեզ բացակա չենք դնի․ Գոռ Վարդանի Երմալովյան