Ծնվել է 2001 թվականի մայիսի 3-ին:
Նրան անվանակոչեցին Գևորգ` ի սեր Սուրբ Գևորգի...
Ի դեպ պատերազմը սկսել է հենց Սուրբ Գևորգի օրը:
Ինչպես Գևորգի մայրն է ասում, Գևորգին ունեցել է «Պատվերով»։
5 տարի արու զավակի սպասումով ապրելուց հետո, վերջապես արու զավակով լինելուց նա չոքեչոք եկեղեցում խնդրել է, որ տղան ծնվի սպիտակամորթ, խարտյաշ և գանգրահեր, ունենա երկնքի պես ջինջ աչքեր։
Հենց այդպես էլ եղավ։ Մայիսի 3-ին ծնվեց Գևորգը՝ մոր պատվիրված արտաքինով։
Գևորգը դեռ մանկուց աչքի է ընկել ոչ միայն իր հրեշտակային արտաքինով, այլ նաև իր անմեղությամբ, բայց միաժամանակ ճարպկությամբ և երեխայական քաղցրանկար գժություններով։ Մանկապարտեզում նույնպես ամենաակտիվներից էր։ Գևորգը ուշ խոսելու պատճառով իր ամբողջ զգայական ներաշխարհը հանձնում էր թղթին՝ նկարելով սև-սպիտակ պատկերներ։ 2007 թ-ին համար 27 միջնակարգ դպրոցում հնչեցին նաև Գևորգի 1-ին զանգերը։ Դասարանում ամենասիրվածն էր, ամենասիրունը, դասարանի ուրախությունը, ամենա-ամենան... հենց այսպես են նկարագրում Գևորգին դասարանցիները։ Ասում են երբ Գևորգը դասի չէր գալիս զանգում ու բոլորով կանչում էին դպրոց, որովհետև առանց Գևորգ ձանձրալի էին անցնում օրերը։ Գևորգը նաև շատ տաղանդավոր էր, բացի նկարելը նաև երաժշտությանն էր շատ մոտ։ Հայաստանում beatbox ֆեդերացիայի 1ին անդամներից էր։ Լինելով տարիքով փոքր, նա շատ հեշտ կարողանում էր բերանով արտաբերել տարբեր երաժշտական գործիքների ձայներ և տիրապետում էր այդ ասպարեզի բոլոր հմտություններին։ Գևորգը մասնակցել է beatbox-ի տարբեր մրցույթների, համերգների և ձեռք բերել բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր`արժանանալով առաջին և երկրորդ հորիզոնականներին: 2016թվականին Գևորգը արդեն տեղափոխվում է համար 115 ավագդպրոց: Այնտեղ ևս սիրված էր և դասարանի խինդ ու ծիծաղն էր:Թ՛ե միջնակարգ և թ՛ե ավագ դպրոցներում նա նմանակում էր բոլոր ուսուցիչներին և աշակերտներին: Բանը նրան էր հասել, որ արդեն ուսուցիչներն էին կանչում Գևորգին և խնդրում նմանակել այս կամ այն ուսուցչին:
Տաղանդավոր և տաղանդաշատ Գևորգը այդ տեմպերով շարունակելով հասավ TV: Երիտասարդական սերիալներից մեկում beatbox-ի տեսարանը վստահվեց հենց Գևորգին: Հենց այստեղից էլ սկսեց իր կարիերան,Գևորգին նկատում են և կանչում նկարահանվելու <<Ոսկե Դպրոց>> սիթքոմում: Դերասանների կողմից սիրված Գևորգը իրեն այնտեղ դրսևորում էր զուսպ, մինչդեռ այնքան էր ուրախացել այդ առաջարկից, որ արդեն ամբողջ դպրոցը գիտեր այդ մասին: 2-3 տարի նկարահանումների շնորհիվ Գևորգը ձեռք է բերում մեծ ճանաչում փոքրերի և պատանիների շրջանում: Նրա հետ այլևս չէր ստացվում հանգիստ զբոսնել քաղաքում, բոլորը ճանաչում էին, բոլորը ուզում էին նկարվել Գևորգի հետ: Այդ պատճառով էլ ընկերների սկսել են Գևորգին անվանել Ոսկե Գևորգ։Նրան դուր էր գալիս այդ ամենը և անընդհատ ասում էր,որ նա հայտնի է և էլ ավելի հայտնի է դառնալու: Նկարահանումներին զուգահեռ նաև հաճախեց երաժշտական դպրոց՝ փողային գործիքների բաժին,որպեսզի բանակում ծառայի նվագախմբում, սակայն հասկանալով, որ դա իրենը չէ, կիսատ թողեց։
2019 թ-ի սկզբից դպրոցի հետ համատեղ հաճախեց՝ Ռադիոտեխնիկայի և կապային համակարգի դպրոց՝ որպեսզի բանակում դառնա կապավոր։ Դպրոցները ավարտելուց հետո արդեն նա վայելում էր մինչ բանակը իրեն տրված օրերը և անընդհատ իր ընկերների և ընտանիքի մոտ կրկնում.
-Ետ հայտնի եմ դառնալու։
2019 թվականի հուլիսի 11-ին Գևորգը զորակոչվում է բանակ: Իսկ մինչ այդ հուլիսի 10-ին գրառում կատարում սոց ցանցում.
-<<Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր>>։ Հուլիսի 11-ին վիճակահանության արդյունքում պարզվում է, որ
Գևորգը ծառայությունը չի շարունակելու որպես կապավոր,այլ բանակում լինելու է տանկիստ։ Գևորգը 6 ամիս ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում,որպես տանկիստ-նշանառու օպերատոր: Զորամասի լավագույն նշանառուներից էր, պարգևատրվել էր մի շարք պատվոգրերով և շնորհակալական նամակներով։ Իր ամենաբարձր հրամանատտարներից մեկը մի օր ամբողջ շարքում ի նշան հարգանքի մոտենում է Գևորգին և սեղմում ձեռքը ասելով, որ նա իսկական տանկիստ է։ Առաջին բանակային նոր տարին Գևորգը անցկացնում է տանը` իր ընտանիքի հետ։ Իսկ հունվարի 9-ին ետ գնում զորամաս և մեկնում Արցախի Հանրապետություն, ծառայությունը շարունակում է Խոջալուի տանկային զորամասում։ Թե՛ Արմավիրի և թե՛ Արցախի զորամասի զինվորական և սպայական անձնակազմը ճանաչում է Գևորգին, որպես <<կինոյի տղա>>։ Ասում են Գևորգը բանակում ևս եղել է զորամասի ուրախությունը։ Խոջալուի լավագույն տանկիստը մասնակցել է տարբեր տեսակի զորավարժությունների և գրանցել լավագույն ցուցանիշները։ Որպես լավագույն նշանառու զորամասի հրամանատարներիվ մեկը Գևորգին պարգևատրում է իր իսկ հրամանատարական գլխարկը, որը արգելված է զինվորներին կրելը, և թույլատրում, որպեսզի Գևորգը կրի այն։ Իսկ մյուս հրամանատարը Գևորգին պարգևատրում է իր իսկ հրամանատարական գոտին։ Սակայն Գևորգը ո՛չ գլխարկը,ո՛չ գոտին չի կրում, պատճառաբանելով, որ ոչ մի զինվոր չունի ինչի ես տարբերվեմ: Սակայն մի հարցում տարբերվում էր...միայն Գևորգին էին թույլատրել, որ գիշերը քնելուց կրի ականջակալներ, քանի որ հասկացել էին, որ Գևորգը չունի կյանք առանց արվեստի։
2020թ-ի Տավուշյան դեպքերի ժամանակ Գևորգին ևս տանում են առաջնագիծ։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվելուց հետո նոր Գևորգը տանեցիներին ասում է, որ առաջնագծում էր։
Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծում է նոր, լայնամաշտաբ պատերազմ։ Մինչ դեռ Գևորգը 26-ին զանգահարում է քրոջը ու ասում, որ վերջինս աղոթի իր համար։ Լուրը լսելուն պես ընտանիքը ամեն վայրկյան սպասում էր Գևորգի զամգին։ Իսկ Գևորգը որպես օրինակելի որդի երկար սպասեցնել չէր տալիս։ Զանգում ու ասում էր, որ ամենինչ շատ լավ է իր հետ, ավելի, քան երբևԷ։
Գևորգը ընտանիքին այդպես էլ չի ասում թե նրան Արցախի որ հատված ենտեղափոխել։ Միայն քրոջ ամուսնուն է տեղեկացնում, որ Աղդամում է (Ակնայում)՝ թաքստոցում։ Գևորգին և իր գումարտակին մինչ հոկտեմբերի 22 թաքցրել են թշնամուց, որպես լավագույն գումարտակ և պահել հատուկ նշանակության գործողություն իրականացնելու համար։ Թաքստոցում անցկացնելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին Գևորգին տեղափոխում են Կարմիր Շուկա։ Տեղափոխվելուց հետո զանգել է քրոջ ամուսնուն ու ասել.
-Եթե ինձ հետ մի բան պատահի, քրոջս լավ կնայես, տանեցիներիս էլ տիրություն կանես։
Ծառայակից ընկերները ասում են,որ բոլորին ոգևորել է ու անընդհատ ասել.
-Ես պետք է հերոս դառնամ։
Կարմիր Շուկայի և Շեխեր գյուղի թեժ մարտերի ժամանակ ոչնչացնում է 1 տանկ և խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա- БИП, БТР: Հենց այդ րոպեից էլ ընկերները անունը կնքում են ՀԵՐՈՍ ՋԱՎԱԽՅԱՆ։
Եվս մեկ փաստ, որ Գևորգն եղել է հզոր տանկիստ՝ թշնամուն զգալի վնասներ պատճառելուց հետո, ադրբեջանական զորքը ոչնչացնելու նպատակով մի քանի օր հետևել, տեսանկարահանել և ֆիքսել է 055 համարի տանկը, որը հենց Գևորգի տանկն է։
Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 11:30-ին, անօդաչուն առաջին հարվածն է հասցնում Գևորգի տանկին։ Նա ծանր վնասվածքներ է ստանում և նրան տեղափոխում են հիվանդանոց։ 1 օր լուր չունենալուց և փնտրելուց հետո՝ հոկտեմբերի 26-ին, քույրը գտնում է Գևորգին հիվանդանոցում՝անգիտակից վիճակում։ Հոկտեմբերի 28-ին Գևորգը այդպես էլ գիտակցության չգալով ԱՆՄԱՀԱՆՈՒՄ Է...
Գևորգը կատարեց իր խոստումը և մենք իր ԱնՈՒՆԸ ԼՍԵՑԻՆՔ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ....բայց, ցավոք այս կերպ...
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած ԱՐԻՈՒԹՅԱՆ և ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ համար ԳևՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է «ԱՐԻՈՒԹՅԱՆ» մեդալով.... Բացի այդ, նա ստացել է տանկային կրծքանշան և պարգևատրվել «ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ», «ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» մեդալներով:
Ի դեպ, օրեր առաջ՝ Եռաբլուրում, ինչ-որ անհայտ անձ իր մեդալը դրել է Գևորգի շիրիմին։ Մեդալի հետ եղել է երկտող, որում նա գրել է Գևորգին նվիրված երգի խոսքերը՝ կյանքդ տվիր հանուն մեր կյանքի, լուսավոր տղա։ Նշենք, որ դա «Մարտական Հերթապահություն» սպայական մեդալ է։