Ծնվել է 2001թ. դեկտեմբերի 9-ին Արարատիմարզ, գ.Այգեզարդ: Սովորել է Այգեզարդի Ար.Ղարիբյանի անվան միջն. դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ատամնատեխնիկ: Ուսումը կիսատ թողնելով անցել է ծառայության:
Ընկերասեր, թասիբով, ջիգյարով, ուժեղուանվախ, միշտ օգնության հասնող անձնավորություն, հարգված ու սիրված շրջապատի կողմից՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Մարդու երիտասարդությունը կյանքի խորհրդանիշն էր:
2020թ. հունվարի30-ին Գրիգորը զորակոչվեց բանակ: Ծառայությունը անցկացրել է Արցախի հանրապետությունում՝ Հադրութի զորամասում: Բարի, անվախ ու պատվախնդիր տղան իսկույն ընդունվեց ծառայակից ընկերների կողմից, որովհետև ինքն էլ հարգանքով էր վերաբերվում իրեն շրջապատողներին, հաճելի զրուցակից էր: Քանի որ Գրիգորը աչքի էր ընկել իր քաջությամբ ու խիզախությամբ ծառայությունը շարունակում է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, ստանալով կրտսեր սերժանտ՝ հրաձգային ջոկի հրամանատար:
Այնուհետև 2 ամիսանց Հադրութի հրամանատարության կողմից պետք է շնորհվեր սերժանտի զինվորական կոչում:
Պատերազմի հենց առաջին օրվանից սերժանտ Մուրադխանյանը ճակատում էր, կռվում էր քաջաբար և միշտ քաջալերում էր իր զինվորներին. <<Ես ձեր հետեմ՝ չվախենաք, ձեր Ավագը ձերհետա>>: Գրիգորը հերոսաբար փրկել է մարտական ընկերների և իր լեյտենանտի կյանքը: Վտանգելով իր կյանքը դուրս է բերել ընկերներին թշնամու կրակի տակից, վիրավոր զինվորներին հասցրել է շտապօգնության մեքենան, հետո հետ է վերադարձել մյուս վիրավոր զինվորներին օգնելու համար։
Սակայն թշնամու արկից ընկերների հետ միասին զոհվել է նաև հերոս Գրիգորը: Հոկտեմբերի1-ը վերջին լուսաբացն էր սերժանտ Մուրադխանյանի համար։
Հետմահու պարգևատրել «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալը հանձնվեց ընտանիքին մայիսի 9-ին:
2021թ. հունվարի28-ին Այգեզարդի Ար. Ղարիբյանի անվան միջն. դպրոցում բացվեց Անմահ Հերոս՝ սերժանտ Գրիգոր Մուրադխանյանի անվան դասարան:
Նույն օրը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, որտեղ ուսումը շարունակել էր Գրիգորը բացվեց «Սերն ու նվիրումն առ հայրենիք հայի ոգու հենքն է» վերնագրով անկյուն՝ նվիրված 2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմում զոհված հերոսներին: