Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024
Հակոբ Ռոստոմյան

Հակոբ Ռոստոմյան

1989-02-13 - 2020-10-07

Հակոբ Արայի Ռոստոմյանը ծնվել է 1989 թ. փետրվարի 13-ին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։

2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետեւ որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում եւ համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։
2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ թշնամին հերթական փորձն էր անում ճեղքելու մեր պաշտպանությունը, Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ:
Մասնակցել էր 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից դարձյալ հարազատ դարձած Մարտակերտում էր։ Մինչեւ նահատակվելը հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ։ Կատարել են բազում սխրագործություններ։

Հակոբը ամուսնացած էր, ուներ երկու զավակ

Ձեզ բացակա չենք դնի․ Հակոբ Արայի Ռոստոմյան (Ռոստ)

«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

 

Հակոբ Ռոստոմյան

Հակոբ Ռոստոմյան

1989-02-13 - 2020-10-07
Հակոբ Արայի Ռոստոմյանը ծնվել է 1989 թ. փետրվարի 13-ին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։