Հայկ Պետրոսի Չախալյանը ծնվել է 03.03.1989 թ․, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կամավորագրվել է Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի պաշտպանությանը։ Արագ արձագանքման ջոկատի կազմում մասնակցել է Շուշի-Բերձոր ճանապարհի և Քարինտակ գյուղի պաշտպանության համար ընթացող թեժ մարտերին։ Արիաբար զոհվել է նոյեմբերի 4-ին Շուշիի պաշտպանության մարտերում։
Սերժանտ Հայկ Չախալյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար 2021 թ․ հունիսի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։