Հենրի Արտեմի Արուտյունովը սերժանտ էր, հրետանու հրամանատար։ Ծնվել է 2000 թվականին Երևանում, սովորել է Թայլանդում՝ անգլիական դպրոցում։
Ուսումը կիսատ թողելով՝ 2019-ին զորակոչվել է բանակ, մասնակցել է 2020 թվականի տավուշյան գործողություններին։
44-օրյա պատերազմի առաջին օրերից կռվել է Մատաղիսում, խոցել թշնամու կենդանի ուժ, զինտեխնիկա, ամրաշինական կառույցներ։ Զոհվել է հերոսաբար՝ հրամանատարի կյանքը փրկելիս։