Հայկ Սարգսի Մելիքյանը ծնվել է 25․02․2001թ․ Երևանում։ Միայնակ մոր միակ զավակն էր։
Մ․ Գալշոյանի անվան հ․ 148 ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 2019թ․ հուլիսի 25-ին զորակոչվել է Պաշտպանության բանակ։ Ծառայել է ԱՀ ՊԲ Ցոր զորամասում՝ որպես հրետանավոր, հաշվարկի համար։
Ադրբեջանի կողմից 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի մասնակից է, կռվել է աննահանջ, և հերոսաբար զոհվել Վարանդայում 2020թ-ի հոկտեմբերի 12-ին՝ թշնամու դիվերսիոն գործողությունների արդյունքում։
Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։
Հայկը շատ էր սիրում կյանքը, շտապում էր ապրել, անընդհատ ճանապարհրդում էր, եղել էր Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերում: Շատ սիրում էր հայրենիքը: Ուզում էր դառնալ ծրագրավորող և աշխատել իր հայրենիքում ՏՏ ոլորտում: Սիրահարվել էր, անհամբեր սպասում էր զինծառայության ավարտին, որ իր սիրած աղջկա ձեռքը խնդրի: Ավաղ, նրա երազանքները այդպես էլ կյանքի չկոչվեցին: