Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 2006-2015 թվականներին հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց։ 2015-2018 թվականներին սովորել է թիվ 65 ավագ դպրոցում։ 2007-2014 թվականներին հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 2015-2018 թվականներին սովորել է նույն դպրոցի կոնտրաբասի բաժնում և նվագել օրկեստրում։
2010-2013 թվականներին խաղացել է բասկետբոլի ԽՄՕՄ թիմում։ Ցանկություն է ունեցել ընդունվել կոնսերվատորիա, սակայն միշտ երազել է ճարտարապետ դառնալու մասին։
2018 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուց հետո մտափոխվել է և տեղափոխվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։
2019 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է ծառայության՝ Հադրութի զորամասում։ Մասնակցել է Հայ-ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի ընթացքում մշակել է շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել։ Ընկերների հետ, 8 ժամ անընդմեջ քայլելով, զինակիցներին սնունդ է հասցրել։ Կրակի գոտուց դուրս է բերել զոհված ընկերներին։
Բոլորի կողմից սիրված «Ոսկեգույն հերոսը զոհվել է Հադրութում։ Ընկերոջ՝ Մխիթարի հետ հերոսաբար փրկել Է զինակցի՝ Ալբերտի կյանքը։
Ասում է՝ Հայկին տանը արև են ասել, իսկ նրանք դրսում՝ Ռիժիկ, անգամ չի հիշում, ո՞վ է առաջին անգամ այդպես կոչել։
Ջիգյարով ու ընկերասեր տղան ամեն ինչ կաներ շրջապատի համար, եթե նույնիսկ իրեն դրանից վնաս լիներ։ Այդ ամենը ապացուցեց ռազմաճակատում։
Ընկերը ասում է, որ շատ հեշտ է ընտելացել բանակին, ասում է՝ երբեք հարմարվելու խնդիր չի ունեցել։ Շրջապատում անգամ ամենաանհետաքրքիր մարդու հետ մի թեմա գտել է ու զրուցել, խոսելիս միշտ ասել է, որ չի թողնում թույլերին նեղացնեն, ոչնչից չի բողոքել։
Քաջաբար ընկել է հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս։ Վերադարձին մնացել էր 4 ամիս։
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հետմահու արժանացել է «Արիության» մեդալի